Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.05.2019 | 00:14

Թե առաքինի կին գտնվի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից։ Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդեպ, և իր ունեցածը երբեք քամուն չի տրվի։ Ողջ կյանքում նման կինը գործակից է լինում ամուսնուն բարիքների և ոչ թե չարիքների մեջ։ Բուրդ և կտավ ձեռք բերելով` նա իր ձեռքով պիտանի հանդերձներ է պատրաստում և, ինչպես շահութաբեր նաև, նա հեռվից ժողովում է գանձերը։


Առակներ 31. 10-14

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ